ԱՄՆ Կոնգրեսը 430 մլրդ դոլար է հատկացրել կլիմայի փոփոխության և ինֆլյացիայի դեմ պայքարի համար

13-08-2022 00:27

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է 430 միլիարդ դոլար հատկացնել առողջապահությանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարին և ինֆլյացիայի դեմ պայքարին, հայտնում է CNBC-ն: «Ինֆլյացիայի նվազեցման ակտ» կոչվող օրինագծի հաստատման օգտին քվեարկել է 220 կոնգրեսական, դեմ են արտահայտվել 207-ը՝ այն պաշտպանել են բոլոր դեմոկրատները, իսկ բոլոր հանրապետականները՝ դեմ: Սենատն անցած շաբաթ հավանություն է տվեց նախաձեռնությանը. օրինագիծն այժմ պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը:

Lragir.am,
13-08-2022 00:27