Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը

13-08-2022 13:39

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է սեպտեմբերին հանդիպում ունենան Նյու Յորքում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրի: «Թուրքիայի կողմից  F-16-ի գնման շուրջ բանակցությունները վաղուց են ընթանում: Հաջորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր հանդիպման ժամանակ այս հարցը օրակարգում կլինի», – ասվում է թուրքական թերթի հրապարակման մեջ:

Lragir.am,
13-08-2022 13:39