ՀՀ ՊՆ հաղորդագրությունը

13-08-2022 14:29

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո, , հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Lragir.am,
13-08-2022 14:29