ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

13-08-2022 18:10

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը: Փաստաբանը նշեց, որ Մանուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Lragir.am,
13-08-2022 18:10