Ռուսական բանակի ղեկավարությունը լքում է Դնեպրի աջ ափը

13-08-2022 19:44

Ուկրաինայի Նիկոլաևի շրջանային ռազմական վարչակազմի նախագահ Վիտալի Կիմը հայտարարել է, որ ռուսական բանակի ղեկավարությունը լքում է Դնեպրի աջ ափը: Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում: «Մի քիչ մեղք են հիմար զինվորները, որոնք մնացել են Դնեպրի աջ ափին: Ամբողջ ղեկավար կազմը շարժվում է Դնեպրից այն կողմ», նշել է Կիմը: Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ սկսում է ռուսական բանակային խմբավորման համակարգված ոչնչացումը Դնեպրի աջ ափին:

Lragir.am,
13-08-2022 19:44