Չեմպիոնները խոսում են նույն լեզվով. Լուիշ Ֆիգուն Երեւանում է

02-09-2022 00:40

Օգոստոսի 30-ին Հայաստան ժամանեց լեգենդար պորտուգալացի ֆուտբոլիստ, Ոսկե Գնդակ մրցանակի դափնեկիր, Դիջիթեյն ընկերության բրենդ ամբասադոր, Լուիշ Ֆիգուն: «Չեմպիոնները խոսում են նույն լեզվով» խարագրի ներքո պարոն Ֆիգուն հասցրեց հանդիպումներ ունենալ նաև TotoGaming ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր Հայաստանում սպորտի մասսայականցմանը, ինչպես նաև հասարակական կարևորություն ունեցող այլ նախագծերի իրականացման հնարավորություններին: «Մենք հպարտ ենք, որ մեր ընկերությունը վաղուց արդեն ակտիվորեն ներգրավված է հայկական սպորտին աջակցելու խիստ կարևոր գործում: Որքանով մեզ թույլ են տալիս մեր հնարավորությունները՝ մենք դա սիրով և պատրաստակամորեն անում ենք: Եվ ահա հենց այս գործում մեզ համար չափազանց կարևոր և գնահատելի է Լուիշ Ֆիգուի փորձը»,– խոստովանեց TotoGaming ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը: Պորտուգալացի մարզիկը իսկապես տպավորիչ փորձ ունի այս ոլորտում: Վերջին տարիներին նա հասցրել է գլխավորել տարբեր բարեգործական և հասարակական նախաձեռնություններ: Թերևս ամենակարևորներից է թոքախտի դեմ պայքարին ուղղված StopTB նախաձեռնությունը, որի շնորհիվ հիվանդության  տարածվածությամբ աշխարհի 20 առաջատար երկրներում հնարավոր դարձավ էապես կրճատել մահացությունների թիվը: Լուիշ Ֆիգուն իր ելույթում նույնպես խոսեց TotoGaming-ի հետ հնարավոր համագործակցության մասին, նշելով հետևյալը՝ «Ֆուտբոլը մեծ խաղ է: Թերևս ամենամեծը: Բայց ֆուտբոլը նաև հզոր սոցիալական գործիք է, որի շնորհիվ դու կարող ես երջանկացնել միլիոնավոր մարդկանց՝ թեթևացնել նրանց կյանքերում առկա ինչ–ինչ պրոբլեմներ: Ես արդեն լավ տեղեկացված եմ, որ ձեր կազմակերպությունը որդեգրել է հենց այդպիսի հրաշալի մարտավարություն: Ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ, և մեծ սիրով հայտնում իմ պատրաստակամությունը փորձով ու գիտելիքներովս աջակցելու Տոտոգեյմինգի ներկա և ապագա բոլոր սոցիալական նախաձեռնություններին»: Երկու կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց և խոստացան համատեղել ուժերը սոցիալական կարևորություն ունեցող նախագծեր իրականացնելու համար:

Lragir.am,
02-09-2022 00:40