Ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է ընդունելություն

08-09-2022 15:52

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի` «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) 2022/2023 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է 10 տեղ: Ուսման տևողությունը 2,5 տարի է, կիսամյակային վարձավճարը` 300.000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ, մինչև նրանց որպես մագիստրատուրայի 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը, կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչև փաստաթղթերը հանձնելը: Մագիստրատուրայի ուսումնական պլանով նախատեսված ողջ դասընթացը և ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության մագիստրոսի աստիճան և տրվում պետական նմուշի դիպլոմ: Ընդունվելու համար կարող են դիմել իրավագիտության բակալավրի աստիճան (պետական նմուշի դիպլոմ) ունեցող անձինք: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնում սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն: Ընդունելության համար անցկացվող հարցազրույցը տեղի կունենա ոստիկանության կրթահամալիրում նոյեմբերի 3-ին` ժամը 10.00-ին: Հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: Պահանջվող փաստաթղթերի և այլ տեղեկությունների համար զանգահարել 010-77-80-33 հեռախոսահամարով կամ այցելել www.edupolice.am կայք:

Lragir.am,
08-09-2022 15:52