Պատերազմում վիրավորված զինվորները Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ աջակցությամբ կապաքինվեն նոր շենքում       

16-09-2022 11:07

Համալսարանական հիվանդանոցի մուտքային մասնաշենքի ձախակողմյան հատվածի առաջին հարկի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:  Շենքային պայմանների ընդլայնման անհրաժեշտությունն առաջացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ Զինվորի տանը  բուժվող զինվորների քանակի ավելացմամբ պայմանավորված: Առաջին հարկում, որտեղ նախատեսվում է իրականացնել վերականգողական բուժում, զինվորները հնարավորություն կունենան ֆիզիոթերապևտիկ և այլ տեսակի բուժումներ ստանալ: Նոր բաժանմունքի  հիմնանորոգման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 120 մլն դրամ:

Lragir.am,
16-09-2022 11:07