Իսրայելը Ռուսաստանից դուրս կբերի ծագումով հրեաներին, որպեսզի նրանց չզորակոչեն

22-09-2022 17:21

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և իսրայելական El-Al ավիաընկերության ղեկավար Շլոմի Ամ Շալոմը խորհրդակցություններ են անցկացրել Ռուսաստանից Իսրայել թռիչքների հնարավոր ավելացման շուրջ, հայտնում է BBC-ն: Նպատակն է դուրս բերել այն ռուսաստանցիներին, ովքեր իրավունք ունեն հայրենադարձվել Իսրայել և ցանկանում են խուսափել Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար զորակոչվելուց: Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիզը հայտնել է, որ կառավարության հրամանով երկրում նախապատրաստական ​​աշխատանքներ են սկսվել հայրենադարձների նոր ալիքի ժամանման համար: «Վարչապետ և արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը մեզ հանձնարարել է ընդունել նոր ներգաղթյալների Ռուսաստանից: Սա պահանջում է գնահատում տարբեր մակարդակներում՝ օդային ճանապարհորդությունից մինչև մուտքի վիզաներ և ընդունելություն երկրում: Մենք սերտորեն համագործակցում ենք այլ նախարարությունների, Ռուսաստանում մեր դեսպանատան և իհարկե Էլ-Ալի հետ»,- ասել է Ուշպիզը:

Lragir.am,
22-09-2022 17:21