Նոր սերնդի բանկոմատներ՝ արտարժույթի փոխանակման հնարավորությամբ

22-09-2022 18:23

Արտարժույթի փոխանակման հնարավորություն՝ առանց Բանկ այցելելու, 24/7 ռեժիմով: Մեկնարկել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր սերնդի բանկոմատների վրա արտարժույթի փոխանակման հնարավորությունը ակտիվացնելու գործընթացը: Այս պահին, արդեն իսկ 18 նման բանկոմատ թույլ են տալիս Բանկի հաճախորդներին խնայել ժամանակը, կատարել արտարժութային գործառնություններ մրցունակ փոխարժեքով, սպասարկվել ավելի արագ և հարմարավետ: Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի է, ինչ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սկսել է գործարկել նոր սերնդի բանկոմատներ, որոնք ունեն մի շարք առավելություններ՝ կանխիկ գումարի մուտքագրում, քարտերի անհպում ընթերցում, քարտը բանկոմատում մոռանալու կամ բանկոմատի կողմից առգրավելու նվազագույն ռիսկեր և այլն: Ավելի քան 140 բանկոմատ ունեցող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է արդիականացնել և զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները: Բանկոմատների հասցեներին ծանոթացեք՝ https://bit.ly/3DCLngI Մանրամասների համար զանգահարեք +37410592020 կամ այցելեք www.armbusinessbank.am ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ… Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Lragir.am,
22-09-2022 18:23