Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը և նշել, որ «նախաձեռնություններ կունենա Կովկասում»

22-09-2022 20:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պրահայում հանդիպման հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Անատոլիական» գործակալությունը: Էրդողանը հայտնել է, որ քննարկվում է Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հարցը՝ նկատելով, որ, եթե որոշեն մեկնել Չեխիա, ապա, ենթադրաբար, այնտեղ կլինի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հնարավոր է՝ բոլոր  հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենանք»,-ասել է Էրդողանը: Նա նշել է նաև, որ որոշակի նախաձեռնություններ կունենան Կովկասում, այս պահին դրանք դեռ պլանավորման փուլում են: Էրդողանը հավելել է, որ  այդ հարցերը կքննարկի իր եղբոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և, դրանից կախված, քայլեր կձեռնարկեն:

Lragir.am,
22-09-2022 20:39