Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից տրված ընդունելությանը

22-09-2022 22:42

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների պատվին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից տրված ընդունելությանը: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ նախագահի կարճ զրույցը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Lragir.am,
22-09-2022 22:42