Սեպտեմբերի 21-ը UWC Դիլիջանում

22-09-2022 23:25

Սեպտեմբերի 21-ը հատկանշական է UWC Դիլիջանի համար ոչ թե մեկ, այլ չորս պատճառով: Երեկ UWC Դիլիջանն իր ուսանողներին, անձնակազմին, ուսուցիչներին ու աջակիցներին համախմբել էր մի հարկի տակ` նշելու UWC-ի օրը, Խաղաղության միջազգային օրը, Հայաստանի անկախության օրը և UWC Դիլիջանի ութերորդ տարեդարձը: Այս տարի օրը ստացել էր «Խաղաղությունը սկսվում է մեզնից» խորհուրդը: Միջոցառման սկզբում UWC Դիլիջանի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը կիսվեցին «Խաղաղությունը սկսվում է մեզնից» թեմայով իրենց մտորումներով՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը աշխարհի համար այս մարտահրավերներով լի ժամանակաշրջանում: «Երբ խոսում ենք խաղաղության մասին, հաճախ մտածում ենք պատերազմների և զինված բախումների մասին: Մեր մտքին են գալիս ներկայում Հայաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Եմենում, Իրաքում, Հարավային Սուդանում կամ Սիրիայում տեղի ունեցող ռազմական սրացումները: Հաճախ այս ողբերգությունները և վերջիններիս դեմ պայքարը սահմանում են «խաղաղություն» ասվածի նկատմամբ մեր ընկալումները՝ շատ ժամանակ ստվերելով այն փաստը, որ խաղաղությունը սկսվում է մեզնից՝ մեր ընտանիքներից, հարևաններից, երկրներից և առհասարակ մեր հասարակությունից: Ես հավատում եմ, որ եթե մենք սովորենք խաղաղ գոյակցել, մենք կարող ենք խաղաղություն հաստատել նաև արտաքին աշխարհում»,- ասաց UWC Դիլիջանի համահիմնադիր, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը: Միջոցառման ընթացքում հակամարտություններում ներգրավված երկրներ ներկայացնող ուսանողները կիսվեցին իրենց պատմություններով՝ իրենց անձնական փորձով մատնանշելով հակամարտությունների ողբերգական հետևանքները և կարևորելով «Խաղաղությունը սկսվում է մեզնից» մոտեցումը: Լինելով միջազգային դպրոց և UWC-ի գլոբալ շարժման մաս՝ UWC Դիլիջանը հավատում է, որ կրթությունն այն ուժն է, որը կարող է միավորել մարդկանց, ազգերը և մշակույթները՝ հանուն խաղաղության և կայուն ապագայի: Ինչո՞ւ երիտասարդ արցախցի աղջկա լքեց իր հայրենի տունը, որպեսի խաղաղություն փնտրի: Ինչպե՞ս եռամյա վրացի տղայի լրագրող հայրը զոհվեց պատերազմում՝ իր պարտականությունները կատարելու ընթացքում: Պատմությունները տարբեր էին և բազմազան, բայց հանգում են նրան, որ դժվարությունները և մարտահրավերները ձևավորում և կոփում են մեզ՝ որպես տուկուն, բանիմաց և լայնախող անհատակներ, ովքեր ունակ են դրական փոփոխություն բերել աշխարհին: «Խաղաղությունը սկսվում է մեզնից. հիրավի, ընտրությունը մերն է: Պահպանելով խաղաղությունը մեր ներսում՝ ես հավաստիացնում եմ, որ այն կսկսի տարածվել և վարակել մյուսներին»,- ահա հենց այս կոչով հանդես եկավ մեր արցախցի ուսանող Նանա Հայրումյանը:

Lragir.am,
22-09-2022 23:25