Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Իռլանդիա

25-09-2022 16:22

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Դուբլին, որտեղ Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրի շրջանակում սեպտեմբերի 27-ին ուժերը կչափի Իռլանդիայի ընտրանու հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը Իռլանդիա է մեկնել հետևյալ կազմով. Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Արսեն Բեգլարյան – «Ուրարտու» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա) Ժորդի Արարատ – «Ինդեպենդիենտե Մեդելյին» (Կոլումբիա) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Հրայր Մկոյան – «Արարատ» Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու» Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա» Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա» Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան) Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա) Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան) Լուկաս Սելարայան – «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ) Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա) Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ Արտակ Դաշյան – «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ» Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ» Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա» Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու» Սերոբ Գալստյան – «Արարատ»: Սեպտեմբերի 24-ին Հայաստանի հավաքականը Երևանում կայացած խաղում խոշոր հաշվով պարտություն էր կրել Ուկրաինայից` 0:5 և այժմ զբաղեցնում է վերջին տեղն իր խմբում՝ Իռլանդիային զիջելով մեկ միավոր: Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կպահպանի իր տեղը B լիգայում:

Lragir.am,
25-09-2022 16:22