Հաստատվել է Իռլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

26-09-2022 17:04

Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի վերջին տուրի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը:  Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ռադե Օբրենովիչը (Սլովենիա): Մրցավարի օգնականներն են Յուրե Պրապրոտնիկը (Սլովենիա) և Գրեգա Կորդեժը (Սլովենիա), 4-րդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը (Սլովենիա): VAR-ի մրցավարն է Մատեյ Յուգը (Սլովենիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Ալեն Բորոշակը (Սլովենիա): Հիշեցնենք, որ Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:45-ին:

Lragir.am,
26-09-2022 17:04