Հայաստանի հավաքականը պարտվեց Իռլանդիային Ազգերի լիգայի խաղում

28-09-2022 09:04

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց Իռլանդիային: Հաշիվը բացեց Իգանն առաջին կեսում, երկրորդ կեսի սկզբում Օբաֆեմին այն դարձրեց 2-0: Արտակ Դաշյանի և Էդուարդ Սպերցյանի գոլերը հավասարեցրին հաշիվը՝ 2-2, բայց վերջին րոպեին Բրեյդին 11 մետրանոց հարվածով հաղթանակ բերեց իռլանդացիներին: Հայաստանի հավաքականը խմբի 6 խաղերից 1-ում հաղթեց, 5-ում պարտվեց և 3 միավորով զբաղեցրեց վերջին տեղը: Խմբի հաղթողն է Շոտլանդիայի հավաքականը:

Lragir.am,
28-09-2022 09:04