Եվրամիության արձագանքը Պուտինի հրամանագրին

30-09-2022 18:17

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ Կրեմլում Պուտինի հայտարարած անօրինական բռնակցումը ոչինչ չի փոխի: «Բոլոր տարածքները, որոնք օկուպացված են ռուս զավթիչների կողմից, միշտ կպատկանեն ինքնիշխան ժողովրդին [Ուկրաինայի]»,- գրել է ֆոն դեր Լյաենը Twitter-ում: Նա գրել է, որ Կրեմլը նոր մակարդակի է հասցրել ուկրաինական պատերազմը, և Եվրամիությունը ստիպելու է Ռուսաստանին թանկ վճարել դրա համար: ԵՄ այլ պաշտոնյաներ նույնպես մեկնաբանել են Ուկրաինայի հարավային շրջանների բռնակցումը: «[ԵՄ] 27 առաջնորդները դատապարտում են անօրինական բռնակցումը: Մենք չենք ճանաչում և երբեք չենք ճանաչի կեղծ հանրաքվեն: Մենք երբեք չենք ճանաչի անօրինական բռնակցումը», – Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցման մասին հայտարարությունը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեծ խախտում է: Ոչ մի կեղծ հանրաքվե դա չի կարող արդարացնել»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

Lragir.am,
30-09-2022 18:17