Զելենսկու արձագանքը Պուտինի հրամանագրերին

30-09-2022 18:32

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհնար է պայմանավորվել Վլադիմիր Պուտինի հետ, Ուկրաինան երկխոսություն կվարի Ռուսաստանի այլ նախագահի հետ: Այս մասին պետության ղեկավարն ասել է Facebook սոցիալական ցանցում հրապարակված իր տեսաուղերձում: Նախագահն ասել է, որ այսօր անցկացրել է Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստ, և որ քիչ առաջ ավարտվել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստը: Զելենսկին ասել է, որ կայացվել են հետևյալ որոշումները. «Առաջինը, միայն Ուկրաինայի հզորացման և օկուպանտներին մեր ամբողջ տարածքից վտարելու ճանապարհն է վերադարձնում խաղաղությունը: Մենք գնալու ենք այս ճանապարհով»,- ընդգծել է Զելենսկին: «Երկրորդը, Ուկրաինան եղել և մնում է բանակցային ջանքերի առաջատարը: Մեր պետությունն է եղել, որ միշտ առաջարկել է Ռուսաստանին համաձայնության գալ հավասար պայմաններում և մնում է առաջատարը բանակցային ջանքերում: Մեր պետությունն է, որ միշտ առաջարկել է Ռուսաստանին համաձայնվել: Հավասար, ազնիվ, արժանի և արդար պայմաններով համակեցության մասին: Ակնհայտ է, որ դա անհնար է Ռուսաստանի այս նախագահի հետ»,- ասել է Զելենսկին: Զելենսկին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չգիտի, թե ինչ է արժանապատվությունն ու ազնվությունը»: «Ուստի մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ երկխոսության արդեն Ռուսաստանի մեկ այլ նախագահի հետ»,- ընդգծել է Զելենսկին:

Lragir.am,
30-09-2022 18:32