Ղրիմում պայթյուններ են որոտացել

30-09-2022 19:39

Ուրբաթ՝ սեպտեմբերի 30-ի երեկոյան ուժգին պայթյուններ են որոտացել են ՌԴ կողմից օկուպացված Ղրիմում: Պայթյունների մասին ականատեսները հայտնել են սոցիալական ցանցերում և Telegram ալիքներում: Պայթյուններ են լսվել երեք քաղաքներում՝ Յալթայում, Ալուպկայում և Պարտենիտում: «Յալթայում շատ ուժեղ հարվածեց, շատ սարսափելի էր», – գրել է Ղրիմի բնակիչներից մեկը: Պայթյունների մասին առաջին հաղորդագրությունները սկսել են հայտնվել 16:00-ից հետո:

Lragir.am,
30-09-2022 19:39