ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել Է Զելենսկու խոսքերը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի մասին

30-09-2022 21:15

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը դաշինքին արագ միանալու հայտ նախապատրաստելու մասին, ընդունել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ իր ուղին որոշելու իրավունքի և «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ջանքերը կենտրոնացնելու է Կիևին ինքնապաշտպանության հարցում օգնություն ցուցաբերելու վրա: Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում: «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում: Մենք դա ցույց ենք տվել վերջին տարիներին… Անդամակցության մասին որոշումն ընդունվում է բոլոր 30 դաշնակիցների կողմից միաձայն: Մեր նպատակն այժմ Ուկրաինային շտապ օգնություն ցուցաբերելն է, որպեսզի օգնել նրան պաշտպանվել ռուսական ներխուժումից: Այժմ հենց դա է դաշինքի գլխավոր խնդիրը», ասել է Ստոլտենբերգը՝ Բրյուսելում պատասխանելով լրագրողների հարցին:

Lragir.am,
30-09-2022 21:15