Ժնևում պետք է սկսվեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ. վարչապետ

30-09-2022 21:51

Չնայած բոլոր փորձություններին՝ Հայաստանը Ադրբեջանի հետ պետք է սկսի խաղաղության պայմանագրի շուրջ առարկայական բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տված հարցազրույցի ընթացքում: «Այս բոլոր փորձությունների միջով անցնելով, միևնույն է, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի հետ պետք է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ առարկայական բանակցություններ: Մենք չենք հրաժարվում այն պայմանավորվածություններից, որ ձեռք են բերվել: Եվ արտաքին գործերի նախարարը մեկնելու է Ժնև և հանդիպելու է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, որտեղ, ինչպես նախկինում ասել ենք, պետք է սկսվեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am,
30-09-2022 21:51