Կրեմլի այսօրվա ողորմելի գործողությունը նրանց պարտությունն է, ովքեր միամտորեն հավատում էին Ռուսաստանի հետ փոխզիջմանը․ Դուդա

30-09-2022 23:43

Անօրինական կերպով բռնակցված ուկրաինական տարածքները «միացնելու» Կրեմլի պնդումները պարտություն են նշանակում նրանց համար, ովքեր միամտորեն հավատում էին ռուսական իշխանությունների հետ փոխզիջմանը: Այս մասին Twitter-ում գրել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: «Լեհաստանը դատապարտում է Ուկրաինայի տարածքը բռնակցելու Ռուսաստանի փորձերը և երբեք չի ճանաչի դրանք: Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի պաշտպաններին և նրա ժողովրդին, մինչև ագրեսորը վտարվի: Կրեմլի այսօրվա հուսահատ և ողորմելի գործողությունը նրանց պարտությունն է, ովքեր միամտորեն հավատում էին Ռուսաստանի հետ փոխզիջմանը»,- ասել է Դուդան:

Lragir.am,
30-09-2022 23:43