Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի ուսուցիչների օրվան նվիրված ուղերձը

05-10-2022 10:53

Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Որպես լուսավորության առաքյալներ՝ դուք ձեր անխոջ աշխատանքով, գիտելիքով, խոսքով ու վարքով առաջնորդում եք մի ամբողջ սերնդի: Ձերն է պատասխանատվության, հոգատարության ու անվերջանալի ըմբռնումի շնորհը, որը առատորեն նվիրում եք մեր երեխաներին, մեր ապագայի ճարտարապետներին: Ժամանակի հրամայականով անդադար փոփոխվող կրթական միջավայրում վճռորոշ խոսքը ձերն է, իսկ Արցախի Հանրապետության իշխանությունների առանձնակի ուշադրությունը կրթական ոլորտի վրա շարունակելու է մնալ ընգծված՝ ապահովելով շարունակական հաջողություններ: Շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապացությամբ՝ մաղթում եմ ստեղծագործական ջիղ և ձեր աշակերտներով հպարտանալու բազում առիթներ: Գնահատում ենք ձեր վաստակը՝ երախտագիտության մշտական զգացմամբ:

Lragir.am,
05-10-2022 10:53