Բիզնեսը և սոցիալական մեդիան

05-10-2022 10:50

Ծառայությունների և ապրանքների գովազդման ավանդական մեթոդներին արագ թափով միացավ նաև համացանցը՝ առաջարկելով բազմազան հարթակներ, պաստառների տարբերակներ, անիմացիաներ և տեսաձայնային այլ լուծումներ: Սրանք հիմնականում տեղադրվում էին բարձր հոսք ունեցող լրատվական կամ հաղորդակցման այլ կայքերում, որոնց տեղը սակայն աստիճանաբար և հետևողականորեն սկսեցին զբաղեցնել սոցիալական ցանցերը: Ամենահայտնի և ամենամեծ ծածկույթ ունեցող Ֆեյսբուք սոցիալական ցանցը, ապա նաև Ինստագրամը, սկսեցին ձևավորել ստանդարտներ և հստակ պահանջներ օնլայն գովազդների տեսակների, չափսերի, բառապաշարի և հնարավոր բոլոր այլ հատկանիշների, ընդհուպ մինչև տեղադրման արդյունավետ ժամերի և պարբերականության կապակցությամբ: Մեծ ու փոքր ընկերությունները սոցիալական մեդիայում լուրջ ներկայություն ապահովելու նպատակով ներգրավեցին մասնագետների և մասնագիտական ընկերությունների, որոնք արդյունավետ գովազդում են իրենց ապրանքներն ու ծառայությունները: Օնլայն հարթակներում հայտնվեցին գործիքներ, որոնք օգնում են գործարարներին ստեղծել գովազդային պաստառներ և հրապարակումներ (posts)՝ տրամադրելով պատրաստի ձևանմուշներ (templates), որոշները նաև խմբագրման հնարավորությամբ (editable): Ամենահայտնի հարթակներից է canva.com-ը որն առաջարկում է անսահման մեծ թվով պատրաստի դիզայններ, որոնցից օգտվում են ավելի քան հարյուր միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Հատկանշական է, որ գովազդային պաստառներ պատրաստող կամ ձևանմուշներ առաջարկող հիմնական հարթակների միջոցով գաղափարը որոշակի դիզայնի վերածելու համար օգտվողները ստիպված են թերթել հարյուրավոր ձևանմուշներ (templates), որոնք համապատասխանում են օրինակ ֆեյսբուքյան պաստառի չափին, ընտրել դրանցից մեկը, ավելացնել նկար կամ տեսանյութ, խմբագրել վերնագրի տեքստը, երբեմն անհրաժեշտ է լինում նաև ավելացնել տեքստային պարբերություն, փոխել տառատեսակը՝ նմանեցնելով բրենդինգի տառատեսակին, ավելացնել լոգո և հույս ունենալ, որ այն կհայտնվի ճիշտ տեղում: Վերջում անհրաժեշտ է ձևանմուշից հեռացնել անցանկալի տարրերը՝ փորձելով չվնասել պաստառի ամբողջականությունը: Եթե պաստառը պատրաստողը վերջնական որոշում կայացնողը չէ, ապա այն պետք է նաև անցնի հաստատման պրոցեսով, իսկ չհաստատվելու դեպքում՝ գործընթացը սկսել նորից: Իհարկե, արհեստավարժ կամ մասնագիտացած աշխատակիցների դեպքում նշված քայլերը կարող են բավականին կարճ տևել, սակայն ոչ բոլոր գործարարներն են տիրապետում այս հմտություններին կամ ունեն համապատասխան մարդկային ռեսուրսներ: Տեխնոլոգիաներն իրենց տեղում չեն կանգնում և ուսումնասիրելով օգտատերերի փորձառությունները, նրանցից ստացված արձագանքներն, առաջարկություններն ու բողոքները, ստեղծվում են նորանոր գործիքներ ու հարթակներ, սոցիալական մեդիայում ծառայությունների ու ապրանքների գովազդն ավելի լայն շերտերի հասանելի դարձնելու համար: Նորագույն լուծումներից է հայկական ստարտափներից մեկի կողմից ստեղծված essemem․com-ը, որը շրջադարձային փոփոխություն է արել օնլայն գովազդային պաստառների ստեղծման մեջ: Հարթակն առաջարկում է գործընթացը սկսել հակառակ կողմից՝ մուտքագրել հաղորդագրության տեքստը, վերբեռնել նկար և լոգո, եթե կա, և ապա օգտվողին ցուցադրվում են արդեն իսկ իր տեքստով, նկարով ու լոգոյով մշակված պատրաստի պաստառներ, որոնք կարելի է միանգամից տեղադրել Ֆեյսբուքում կամ Ինստագրամում:

ghevond
05-10-2022 10:50