FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան -Եկատերինբուրգ- Երևան երթուղով

05-10-2022 11:19

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 19-ից մեկնարկելու է Երևան – Եկատերինբուրգ – Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Lragir.am,
05-10-2022 11:19