Գերմանիայի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ ռազմագերիների տեսանյութին

05-10-2022 11:21

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է թեմայի վերաբերյալ Haypress լրատվականի հարցին: «Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները չափազանց անհանգստացնող են և պետք է պարզաբանվեն: Գերմանիան դատապարտում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումները», ասված է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատասխանում:

Lragir.am,
05-10-2022 11:21