Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը

05-10-2022 00:58

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հզոր բանակ, պաշտպանված սահմաններ և բարեկեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և զարգացնել տնտեսությունը, կապել մարդկանց հողին: Մեր բանակին ուժեղ թիկունք է պետք: Գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները: Մենք վերադառնում ենք նորմալ կյանքի հուն և սպասում մեր քաղաքի բոլոր բարեկամներին: Թե երկրի տնտեսության, թե հենց Ջերմուկի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք մեր գումարները ծախսենք երկրի ներսում: Ուստի, բոլորին հրավիրում ենք վայելելու աշնանային Ջերմուկն ու նպաստելու քաղաքի վերածնունդին»:

Lragir.am,
05-10-2022 00:58