Սամբոյի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

05-10-2022 15:58

Հայաստանում կանցկացվի Սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների աշխարհի առաջնությունը: Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, Երևանը 2022 թ. հոկտեմբերի 13-16-ն այդ նպատակով կհյուրընկալի ավելի քան 500 մարզիկ-մարզուհու՝ բոլոր մայրցամաքներից: Առաջնության հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին ժամը 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Lragir.am,
05-10-2022 15:58