ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնի հետ այցելել է Սյունիքի մարզ

05-10-2022 16:14

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, վերջինիս հետ զրուցել սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին: Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը: Այնուհետև Պաշտպանն ու դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել են թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին: Վերիշեն համայնքում հանդիպել են հրետակոծության եւ արկակոծության հետևանքով վնասված տների բնակիչներին, ինչպես նաև՝ վիրավորում ստացած քաղաքացիական անձի: Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Lragir.am,
05-10-2022 16:14