ԱԳ նախարարը միջազգային դիտորդության մասին․ ինչ է քննարկվում

05-10-2022 16:59

Կա համընդհանուր տեսակետ, այդ թվում՝ միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, օրինակ՝ ադրբեջանական զորքի՝ ՀՀ ինքնիշխան տարածից դուրս բերումը և ընդհանուր խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս բավարար երաշխիքներ գուցե չստեղծեն: Եվ գուցե հավելյալ երաշխիքներ պահանջվեն, օրինակ, Հայաստան-Ադրբեջան սահմանին որևէ միջազգային մոնիթորինգային, դիտորդական կամ այլ մեխանիզմի առկայություն պահանջվի: Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Սա գործիքներից մեկն է, որն ի թիվս այլ գործիքների՝ միջազգային գործընկերների հետ քննարկվում է: Մեկ այլ գործիք էլ կարող եմ նշել՝ օրինակ՝ ենթադրաբար Հայաստան-Ադրբեջան սահմանից զինված ուժերի որոշակի հետռավորության վրա հետքաշում և այլն: Կան տարբեր գործիքներ, այդ թվում՝ նաև միջազգային մոնիտորինգային մեխանիզմը: Եվ շատ ակտիվ քննարկվում է»,- ասաց Միրզոյանը:

Lragir.am,
05-10-2022 16:59