«Մենք առկախո՞ւմ ենք Հայաստանին օգնությունը… Վլադիմիր Վլադիմիրովիչի հարցը օդում մնաց»․ Սկանդալային դրվագ ՀԱՊԿ նիստում

23-11-2022 15:39

Երևանում ընթացող ՀԱՊԿ նիստում փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց․ «Ես ներողություն եմ խնդրում, Վլադիմիր Վլադիմիրովիչը բարձրացրեց հարց, որը օդում մնաց: Եթե մենք առկախում ենք Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը, ի՞նչ է լինելու դեկլարացիայի ու հայտարարության հետ: Ես կարծում եմ՝ փաթեթային պայմանավորվածություն կար, հետևաբար մենք հետո աշխատանքային կարգով կստորագրենք»: Տեսանյութը 24news.am-ի

Lragir.am,
23-11-2022 15:39