Երևանի ավտոբուսային պարկը կհամալրվի MAN մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսով

24-11-2022 13:30

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը MAN Truck & Bus SE ընկերության հրավերով աշխատանքային այցով մեկնել են Լեհաստանի Հանրապետության Ստարախովիցե քաղաք: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ 2023 թ.-ին Երևանի ավտոբուսային պարկը կհամալրվի MAN մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսով: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հետևել են ավտոբուսների արտադրության ընթացքին և ծանոթացել առաջին ավտոբուսի հնարավորություններին:

Lragir.am,
24-11-2022 13:30