184 հազար 500 եվրո հավելյալ գումար ԲՀՊՏ-ներին՝ CNF-ի կողմից

24-11-2022 13:56

Կովկասի բնության հիմնադրամը, հաշվի առնելով եվրո-դրամ փոխարժեքի մեծ  տատանումները, ինչի հետևանքով ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող ՊՈԱԿ-ների մոտ առաջացել էր լուրջ ֆինանսական պակասորդ, տրամադրել է հավելյալ ֆինանսավորում՝ 184 հազար 500 եվրոյի չափով: Նշված գումարից 103  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 65 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և 16 հազար 500 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: CNF-ը կրկին վերահաստատում է, որ կարևորում է Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների արդյունավետ իրականացումը:  

Lragir.am,
24-11-2022 13:56