Լուսինե Ավանեսյանը մեկնաբանել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածության վերաբերյալ շրջանառվող լուրը

24-11-2022 13:54

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը մեկնաբանություն է տվել մամուլում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, թե Արցախում Արտաքին գործերի նախարարի պաշտոնում քննարկումներ են ընթանում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունների շուրջ: «Ամենայն հարգանքով վերաբերվելով պարոնայք Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի դիվանագիտական փորձին` նշեմ, որ ԱՀ արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ ԱՀ Նախագահը նրանց չի արել և նման հարց այս պահին օրակարգում չկա: Երբ հստակ որոշում կայացվի, ինչպես ԱԳ, այնպես էլ մյուս նախարարների նշանակումների վերաբերյալ հրամանագրերը կհրապարակվեն»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:

Lragir.am,
24-11-2022 13:54