Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հայտի վերաբերյալ արագ որոշման կայացմանը

24-11-2022 14:37

Եվրախորհրդարանը հավանություն է տվել հանձնարարականներին, որոնք ողջունում են խորհրդի արագ որոշումը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ԵՄ անդամակցության հայտերի վերաբերյալ և կոչ է անում երեք երկրներին առաջ շարժվել էական բարեփոխումներով: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն: Եվրախորհրդարանի հանձնարարականի համաձայն՝ Եվրոպայի խաղաղությանն ու կայունությանը սպառնացող Ռուսաստանի աճող սպառնալիքի պայմաններում ընդլայնման ուժեղացված քաղաքականությունը Եվրամիության տրամադրության տակ գտնվող ամենահզոր աշխարհաքաղաքական գործիքն է: Ընդլայնման նոր ռազմավարության վերաբերյալ Եվրախորհրդարանի անդամների կողմից ընդունված հանձնարարականը կոչ է անում ԵՄ-ին ավելի տեսանելի դարձնել ԵՄ ֆինանսավորումը և դրա շոշափելի արդյունքները ընդլայնվող երկրներում»,- ասված է հայտարարության մեջ: Հանձնարարականին կողմ է արտահայտվել 502 պատգամավոր, դեմ՝ 75, ձեռնպահ՝ 61:

Lragir.am,
24-11-2022 14:37