Խոսքեր չկան, միայն հիացմունք

24-11-2022 15:03

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ճապոնիայի հավաքականը մեծ անակնկալ մատուցեց՝ հաղթելով Գերմանիային 2-1 հաշվով: Ճապոնացիները, սակայն, աչքի ընկան ոչ միայն ֆուտբոլային առումով, այլ նաև կարգապահությամբ ու մաքրասիրությամբ: Խաղից հետո տարածվեցին լուսանկարներ, որոնցում երևում է` ինչպես են ճապոնացի երկրպագուները խաղից հետո իրենց հետևից հավաքում մարզադաշտում մնացած աղբը: Ճապոնացի ֆուտբոլիստները մաքրասիրությամբ չեն զիջում երկրպագուներին: Լրատվամիջոցներում տարածվել է նաև ճապոնացի ֆուտբոլիստների հանդերձարանի լուսանկարը խաղից հետո: Այն մաքուր է, կոկիկ հավաքված: Մեկ այլ տեսանյութ էլ տարածվել է Տոկիոյի՝ տարբեր ֆիլմերից հայտնի խաչմերուկից, որտեղ երկրպագուները տոնում էին իրենց հավաքականի հաղթանակը: Շիբույա խաչմերուկում հավաքված հարյուրավոր ճապոնացիները, մեքենաների կանաչ լույսի բացելուց հետո, ոստիկանների հրահանգով անմիջապես ազատում են խաչմերուկը:  

Lragir.am,
24-11-2022 15:03