ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը

24-11-2022 17:06

Նոյեմբերի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության դերակատարությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաքելությունների կողմից իրականացվող ընթացիք գործողությունների վերաբերյալ: ՀՀ ԱԽ գրասենյակ

Lragir.am,
24-11-2022 17:06