related topics
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման: Միաժամանակ, որպես ֆիզիկական անձ, հարկային տարվա ընթացքում պետք է հաշվարկել և պետական բյուջե վճարել եկամտային հարկ՝ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10 % դրույքաչափով: Յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկված եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին