related topics
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, թե որպես ֆիզիկական անձ ինչպես պետք է վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից: Եկամտային հարկի վճարման քայլերն են․ հարկային մարմնում հաշվառվելը, էլեկտրոնային եղանակով հարկային մարմին եկամտային հարկի տարեկան հաշվարկ ներկայացնելը, եկամտային հարկը գանձապետական միասնական հաշվին վճարելը: Միաժամանակ, եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ: Մանրամասները տեսահոլովակում ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին