Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին յոթական ժամ չի աշխատելու

03-12-2022 15:39

Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, չի գործելու, տեղեկացնում են մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ «Մանկական Եվրատեսիլ» 20-րդ մրցույթի մասնակիցների հետնկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր: Նկարահանման աշխատանքներն անցկացվելու են մետրոլիտենում:

Lragir.am,
03-12-2022 15:39