Սև ուրբաթ 2022․ ինչ են պատվիրել հայերն արտերկրից․ Ռեկորդներ Ամազոնում և Գլոբբինգում

04-12-2022 10:57

Երախտագիտության օրվան հաջորդող ուրբաթը՝ Սև ուրբաթն է, որն  սկսվում է հինգշաբթի երեկոյան, և հենց այս իրադարձությամբ էլ սկիզբ է դրվում ամանորյա զեղչերին: Ամբողջ աշխարհում մարդիկ այս օրվան սկսում են պատրաստվել նախապես: Անհավատալի է թվում, բայց ԱՄՆ-ում  միջին վիճակագրական անհատը Սև ուրբաթին սկսում է պատրաստվել միջինը 5-6 շաբաթ առաջ, այսինքն՝ մոտ հոկտեմբերի կեսերին: Ամեն տարի այս օրը մոտ 135 միլիոն մարդ ամբողջ աշխարհում կատարում է գնումներ, և այս ռեկորդը դեռ միակ չէ․ տարեցտարի գնումները շատանում են, էլ ավելի նոր  ռեկորդներ սահմանվում: Այս տարվա Սև ուրբաթն էլ բացառություն չէ․  Ամազոնում ռեկորդներ են եղել կապված սև ուրբաթի ամենամեծ զեղչերի թվի հետ: Հայաստանում Սև ուրբաթը շարունակում է ամրապնդել իր դիրքերը, հայ հասարակությունը նույնպես մեծ անհամբերությամբ է սպասում այս օրվան: Սա վերաբերում է ոչ միայն խանութներից գնումներ կատարելուն, այլև՝ օնլայն պատվերներին: Մեզ հետ զրույցում սա հաստատեց նաև արտերկրից օնլայն գնումներն առաքող Գլոբբինգ ընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այս տարի պատվերների թիվը ռեկորդային է եղել: Մոտավոր հաշվարկներով Գլոբբինգի միջոցով կատարվել է 4,5 մլրդ դրամի գնում, ինչը կեսն է ամբողջ Հայաստանում արված գնումների:  Գլոբբինգի՝ ԱՄՆ-ի պահեստում ամեն օր ստանում են 40 մեծ բեռնատար ապրանք և այս թվերն օր օրի աճում են, ինչպես նաև զանգերի կենտրոնը ստանում է օրական 12,000 զանգ: Պատվերների մեջ հետաքրքիր վիճակագրություն կա: Ամենաշատ գնված ապրանքներն են՝ ամանորյա նվերներ հագուստ էլեկտրոնիկա Այս տարվա զարմացնող և անսպասելի նորությունն այն է, որ պատվերների մեջ հաճախ են հանդիպել ամենօրյա օգտագործման ապրանքներ և իրեր: Արդեն իսկ պարզ է, որ որքան շատ են գնումներն ու պատվերներն արտերկրից, այնքան շատ ավելի աշխատանք և էներգիա պետք է ներդնել նման ծավալների կառավարման համար: Գլոբբինգ ընկերության ներկայացուցիչը նշում է, որ թե՛ սպասարկման ոլորտի աշխատակիցները, թե՛ պահեստի աշխատակիցները աշխատում են էքստրա ռեժիմով, իսկ ծանրոցների գրանցումն ու մշակումը պահեստներում իրականացվում է 48 ժամվա ընթացքում: Հասկանալու համար, թե ինչ լարված ռեժիմով է աշխատանքը իրականացվում, պետք է իմանալ  հետևյալ ցուցանիշը․ միայն Սև ուրբաթի օրերին, Գլոբբինգի միջոցով կատարվել է 280,000 -ից ավել գնում, որից միայն 100,000-ը՝ Հայաստանից:

Lragir.am,
04-12-2022 10:57