Մունդիալ-2022. դեկտեմբերի 5-ին տեղի կունենան 1/8 եզրափակչի վերջին 2 հանդիպումները

05-12-2022 10:00

Դեկտեմբերի 5-ին կկայանան ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի վերջին 2 հանդիպումները: Երևանի ժամանակով ժամը 19:00-ին կկայանա Ճապոնիա-Խորվաթիա հանդիպումը, իսկ 23:00-ին կմեկնարկի Բրազիլիա-Հարավային Կորեա խաղը: Հաղթողները քառորդ եզրափակիչում կխաղան միմյանց դեմ: Քառորդ եզրափակչի ուղեգիրն արդեն նվաճել են Արգենտինայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականները: Քառորդ եզրափակիչ կկայանան Արգենտինա-Նիդերլանդներ և Ֆրանսիա-Անգլիա խաղերը:

Lragir.am,
05-12-2022 10:00