Թուրքական ափին ռուսական նավթով տանկերների իսկական խցանում է առաջացել

06-12-2022 08:42

Թուրքիայի ափերի մոտ 19 տանկերից բաղկացած իսկական խցանում է գոյացել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ G7 երկրները, Ավստրալիան և ԵՄ 27 երկրները սահմանել են ծովային ճանապարհով առաքվող ռուսական նավթի գինը 60 դոլար մեկ բարելի դիմաց: Դա արվել է Ռուսաստանին ուկրաինական պատերազմի վրա ծախսվող եկամուտներից զրկելու համար, գրում է BBC-ն: Նոր համաձայնագրով Ռուսաստանին թույլատրվում է ծովային ճանապարհով նավթ արտահանել երրորդ երկրներ՝ օգտագործելով G7 կամ ԵՄ երկրների տանկերները, ինչպես նաև այդ երկրների ապահովագրական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ծառայությունները, միայն եթե նավթը գնվի սահմանված գնի սահմաններում: Ռուսաստանն ասում է, որ արևմտյան նոր միջոցները միայն կապակայունացնեն համաշխարհային էներգետիկ շուկաները, բայց չեն ազդի Ուկրաինայում իր այսպես կոչված հատուկ գործողությունը ֆինանսավորելու Մոսկվայի կարողության վրա: Ինչպես պարզել է Financial Times-ը, նոր միջոցառումների լույսի ներքո Թուրքիան պահանջել է իր նեղուցներով անցնող յուրաքանչյուր լցանավի ամբողջական ապահովագրություն: Ուստի այժմ լցանավերը, որոնցից առաջինը թուրքական ջրեր են հասել նոյեմբերի 29-ին, ստիպված են եղել խարսխվել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում, որոնք կապում են Ռուսաստանի սևծովյան նավահանգիստները միջազգային շուկաների հետ:

Lragir.am,
06-12-2022 08:42