related topics
Ռուսաստանում շարունակվում են հարձակումները օդանավակայանների վրա, որտեղ գտնվում են Ուկրաինայի քաղաքները ռմբակոծող օդանավերը: Դեկտեմբերի 6-ի գիշերը անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է Կուրսկի օդանավակայանի վրա: Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում նավթի բազան հրդեհվել է: Հրդեհը մարված է: «Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Կուրսկի օդանավակայանի տարածքում նավթի բազա է բռնկվել: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվում է: Բոլոր հատուկ ծառայությունները աշխատում են տեղում», ասել է Ստարովոյտը: Ականատեսները հայտնում են, որ անօդաչու սարքի հարձակումից խոշոր հրդեհ է բռնկվել, որը տեսանելի է քաղաքի մի քանի թաղամասերից: