Պրահայում կանգնեցվել է Պուտինի հուշարձանը

06-12-2022 09:24

Պուտինի հուշարձանը Պրահայում / լուսանկար twitter.com/_JakubJanda   Պրահայում կանգնեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հուշարձանը գազի փականի վրա նստած դիրքում, ձեռքը բարձրացրած՝ ցուցադրելով նացիստական ​​ողջույնը: Ինչպես նշում է wydarzenia.interia.pl-ը, հուշարձանը տեղադրվել է այն վայրում, որտեղ նախկինում եղել է խորհրդային մարշալ Կոնեւի հուշարձանը: Հուշարձանի հեղինակ Դուշան Դոստալի խոսքով՝ ստեղծագործությունը կոչվում է «Ահրիման»: Սա պարսկական դիցաբանության դև է, որը բացարձակ չարիք է: Չեխ գործարար Դալիբոր Դեդեկը, ով մասնակցել է հուշարձանի տեղադրմանը, ընդգծել է, որ այս քայլով գաղափարի հեղինակները ցանկանում են չեխերին ցույց տալ, որ Ուկրաինայում պատերազմը դեռ շարունակվում է, ուստի ուկրաինացիներին պետք է բարոյապես և ֆինանսապես աջակցել: Մեկ ամիս անց քանդակը նախատեսվում է վաճառել աճուրդում: Հասույթը կփոխանցվի Ուկրաինայի Զինված ուժերին:

Lragir.am,
06-12-2022 09:24