ԱՄՆ-ն Թայվանին նորագույն Patriot համակարգեր է առաջարկել

06-12-2022 10:03

ԱՄՆ-ն Թայվանին առաջարկում է գնել մինչև 100 նորագույն Patriot զենիթահրթիռային համակարգեր, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ծանուցումը, որն ուղարկվել է ԱՄՆ Կոնգրեսին: Առաջարկը վերաբերում է Patriot Pac-3 հրթիռների մատակարարմանը, որոնք ավելի նոր են, քան նախկինները, որոնք ուղարկվել էին կղզի: 882 մլն դոլար արժողությամբ փաթեթը ներառում է հարակից օժանդակ սարքավորումների մատակարարում, ասվում է զեկույցում: Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԱՄՆ օրենսդիրները պատրաստ են մինչև 10 միլիարդ դոլար հատկացնել Թայվանի պաշտպանությունն ուժեղացնելու համար: Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ վարչակազմը և Կոնգրեսը մտահոգություն են հայտնել, որ Ուկրաինային հսկայական ռազմական օգնությունը կհանգեցնի Թայվանին գրեթե 19 միլիարդ դոլարի զենքի մատակարարման հետաձգմանը:

Lragir.am,
06-12-2022 10:03