Պայթյուններ ՌԴ Բրյանսկի մարզում

06-12-2022 13:03

Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզում անօդաչու սարքերը հարձակվել են «Սլավա» գործարանի վրա: Դրանք ընկել են վառելիքի պահեստարանից մի քանի մետր հեռավորության վրա: Ինչպես հաղորդում է Baza տելեգրամ ալիքը, գիշերը հարձակում է տեղի ունեցել գործարանի վրա, որը գտնվում է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանից 80 կիլոմետր հեռավորության վրա: Ենթադրաբար երկու անօդաչու սարք են թռել գործարանի տարածք և պայթել դիզվառելիքով տարաներից երեք մետր հեռավորության վրա:

Lragir.am,
06-12-2022 13:03