Հայկական կողմն ստացել է Բաքվի առաջարկները

06-12-2022 14:14

Հայկական կողմն ստացել է Բաքվի առաջարկները, որոնք ըստ էության արձագանք են հայկական կողմի առաջարկներին, այսօր լրագրողներին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը: «Այսինքն՝ կարելի է ասել, որ այդ առաջարկների երրորդ փուլն է քննարկվում: Քանի որ դրանք հրապարակման ենթակա մանրամասներ ու քննարկումներ չեն, ես չեմ կարող բարձրաձայնել ու հրապակայնացնել դրանք: Բայց, այո, ճիշտ է, հայկական կողմն Ադրբեջանից ստացել է պատասխան առաջարկները: Իսկ ինչ վերաբերում է երկրի ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների մակարդակով հնարավոր հանդիպմանը մինչև տարեվերջ, կարծում եմ՝ չի կարելի բացառել»,- ասաց Աղաջանյանը:

Lragir.am,
06-12-2022 14:14