Լաչինի միջանցքը պետք է գործի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։ Եվ Հայաստանի ու Արցախի հետադարձ կապը պետք է լինի անխոչընդոտ

06-12-2022 13:49

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էդուարդ Աղաջանյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Բերձորի միջանցքի շուրջ տեղի ուենցող զարգացումներին: «Ես ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան կետում արձանագրված է, որ Լաչինի միջանցքը պետք է գործի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Եվ Հայաստանի ու Արցախի հետադարձ կապը պետք է լինի անխոչընդոտ: Եվ այս համատեքստում որևէ խոչընդոտող երևույթ կամ դետալ բնականաբար անընդունելի է մեզ համար: Այն, ինչ տեղի է ունեցել մի քանի օր առաջ Լաչինի միջանցքի տարածքում և որի արդյունքում դե ֆակտո այն փակվել է, բնականաբար խնդրահարույց է: Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահ առաքելության հետ համատեղ պետք է անենք առավելագույնը, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն»,- ասաց Աղաջանյանը:

Lragir.am,
06-12-2022 13:49