Քպ պատգամավորը պատասխանել է Լավրովին

06-12-2022 14:18

Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական սահման կա, և այդ հարցը Ալմաթիի հռչակագրին հղում կատարելով վերահաստատելը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը: «Հակառակ պարագային կստացվեր, թե ԼՂ հիմնախնդիրը գոյություն ունի այնքանով, որքանով Հայաստանը վիճարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը: Պարզ տրամաբանությունը սա է, որ պետք է արձանագրենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական սահմանը առնչություն չունի ԼՂ հիմնախնդրի հետ, սա համահայկական դիրքորոշում պետք է լինի: Հակառակ պարագային կստացվի, թե ԼՂ հիմնախնդիրն իսկապես տարածքային վեճ է»,- ասաց Մարիա Կարապետյանը: ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հավելեց․ «Այսինքն՝ մեր դիրքորոշումը սա է: Թե դա որքանով է համապատասխանում կամ հակասում Լավրովի դիրքորոշմանը, դուք ձեր հետևությունները կարող եք անել»:

Lragir.am,
06-12-2022 14:18